Քիչ առաջ Կառավարություն էր եկել Շիրակի նախկին մարզպետ, ԱԺ պատգամավոր Ֆելիքս Ցոլակյանը։
Լրագրողները հետաքրքրվեցին՝ հնարավոր է՝ ցանկանում են նրան կրկին նշանակել մարզպետի պաշտոնում, Ցոլակյանը չպատասխանեց. «Եկել եմ մարդ տեսնելու»։
Նշենք, որ Կառավարությունն իր այսօրվա՝ հոկտեմբերի 4-ի որոշումներով, աշխատանքից ազատեց 6 մարզպետների:
Մասնավորապես, աշխատանքից ազատվեցին Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանը (ՀՅԴ), Լոռու մարզպետ Հրանտ Մարգարյանը (ԲՀԿ), Վայոց ձորի մարզպետ Արագած Սաղաթելյանը (ԲՀԿ), Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանը (ԲՀԿ), Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանը (ՀՅԴ), Սյունիքի մարզպետ Կարեն Համբարձումյանը (ԲՀԿ):
Հիշեցնենք, որ այս մարզպետները նշանակվել էին ԲՀԿ-ի եւ ՀՅԴ-ի քվոտաներով:




























