Արարատի մարզում այսօր՝ հոկտեմբերի 4–ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել։

Ժամը 16:29-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Հովտաշեն գյուղում քաղաքացին ընկել է ջրանցքը։ Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: