«Ընտրական օրենսգրքում» փոփոխությունները պետք է ընդունվեն այնպիսի ժամանակահատվածում, որ դեկտեմբերին դրանով արտահերթ ընտրություններ անցկացվեն։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 5-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Վարչապետին կից Ընտրական օրենսգրքի մշակման հանձնաժողովի  հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանը: Նա նշեց, որ  «ՀՀ ընտրական օրենսգրքում» փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը այսօր  կհրապարակվի իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։

Իոաննիսյանը նշեց, որ Ընտրական օրենսգրքի նոր շարադրանք չի լինելու, լինելու է Ընտրական օրենսգրքի փոփոխութուններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծ  նաեւ հարակից մի շարք օրենքերում փոփոխություների փաթեթ:

«Նախագիծը կարող է փոխվել, քննարկումների արդյունքում կունենանք շատ լավ ընտւթյուններ, եթե խորհրդարանը այն ընդունի եւ խնդիրներ չստեղծի: Առկա օրենսգիրքը շատ խնդրահարույց է, քանի որ առկա օրենսգրքով կան կարգավորումներ, որոնք արտահերթ ընտրությունների մասով Սահմանադրությանը հակասող են: Օրինակ՝ Պաշտպանության նախարարությունը պետք է քվեարկության օրվանից հիսուն օր առաջ ցուցակներ տա կենտրոնական ընտական հանձնաժողովին, այնինչ ընտրությունները նշանակվելու ժամանակը 30-45 օր առաջ է, այսինքն պաշտպանության նախարարությունը ժամանակի մեքենայով պետք է հետ գնա ու ցուցակներ ներկայացնի հետին թվով»,-հայտարարեց Իոաննիսյանը:

Նա հավելեց, որ զուտ տեխնկապես առկա օրենսգիրքը գրված չէ արտահերթ ընտրությունների համար: