Լոռու մարզում այսօր՝ հոկտեմբերի 5-ին, աշխատանքային խորհրդակցություն է տեղի ունեցել, որի ընթացքում փոխմարզպետ Սերգեյ Սարուխանյանը հանդես է եկել հայտարարությամբ:

Լոռու մարզպետարանից NEWS.am-ին հայտնում են, որ նա իր գոհունակությունն է հայտնել արդեն նախկին մարզպետ Հրանտ Մարգարյանին իրեն այս պաշտոնում աշխատելու եւ դրսեւորվելու հնարավորություն տալու համար, նշելով, որ առնվազն արդարացի չի լինի շարունակել աշխատանքը, քանի որ ինքը, անկուսակցական լինելով, առաջադրվել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողմից:

Ուստի շնորհակալություն հայտնելով մարզպետարանի աշխատակազմին համատեղ արդյունավետ աշխատանքի համար՝ նա հայտարարել է աշխատանքից ազատվելու որոշման մասին, իսկ քանի դեռ ՀՀ վարչապետը չի ստորագրել հեռացման դիմումը, ինքը կշարունակի նույն ոգեւորությամբ ու եռանդով աշխատել՝ ի նպաստ Լոռու մարզի բնակչության: