Խոսրովի արգելոցի խնդիրը շարունակում է բաց մնալ, Էկոլոգիական հասարակական դաշինքի եւ հասարակության ուժերը չներեցին լիրաժեքորեն կանխել արգելոցի տարածքում կառուցվող մոթելի շինարարական աշխատանքները, բայց մենք մեզ պարտված չենք համարում։ Փետրվարի 10-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ նման  հայտարարությամբ հանդես եկավ նույն դաշինքի անդամ Հրանտ Սարգսյանը։

«Մենք շարունակելու ենք պայքարել, որպեսզի ճշմարտությունը հաղթի եւ Խոսրովի արգելոցը վերադառնա նախկին տեսքին։ Չնայած Հայաստանի կառավարության որոշման՝ Խոսրովի արգելոցի տարածքում գտնվող Գիլանի արգելավայրը 60 տարի ժամկետով վարձակալության տալ չգիտես թե ում, մենք շարունակելու ենք պահանջել, որ էկոտուրիզմի զարգացման անվան տակ այդ տարածքում հյուրատների շինարարություն չթույլատվի»,- ընդգծեց Սարգսյանը։

Նրա խոսքով, ինքը թեպետ չգիտի, թե ով է կառուցվող մոթելի իրական տերը,  եւ ով է վարձակալել Գիլան արգելավայրը, սակայն դաշինքը խնդրով դիմել է բոլոր պատկան մարմիններին, ընդհուպ՝ երկրի նախագահին եւ վարչապետին։ «Մինչ այժմ,սակայն ոչ մի պատասխան կառավարությունից չենք ստացել։ Անցած տարի բնապահպանության նախարարի հանձնարարականով ստեղծված խումբը եղել է Գիլանի արգելավայրում, տեսել արգելոցի տարածքում կառուցվող երկհարկանի մոթելը։ Արդյունքը եղավ այն, որ նախարարը, չդիմանալով մեր պնդումներին, հրահանգեց դադարեցնել շինարարությունը։ Սակայն հարցը մինչեւ վերջ լուծված չէ, եւ ոչ ոք չգիտի, թե ինչ կլինի այսուհետ»,- ամփոփեց  դաշինքի անդամ Հրանտ Սարգսյանը։