Հոկտեմբերի 5-ին ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն ընդունել է ՀՀ-ում Արաբական Միացյալ Էմիրությունների արտակարգ եւ լիազոր դեսպան Ջասիմ Մուհամմադ Ալ Կասիմին:

Հանդիպման ընթացքում դեսպանը, կարեւորելով Հայաստանի հետ առեւտրատնտեսական հարաբերությունների զարգացումն, անդրադարձել է ՀՀ-ում նախատեսվող ներդրումներին, որոնց խթանելու նպատակով վերջինս պետության, այդ թվում՝ մաքսային եւ հարկային մարմինների աջակցությունն ստանալու ցանկություն է հայտնել: ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը պատրաստակամություն է հայտնել աջակցելու Արաբական Միացյալ Էմիրությունների տնտեսվարող սուբյեկտներին՝ ընդգծելով նման ներդրումների կարեւորությունը:

Հանդիպմանը հայկական կողմն առաջարկել է առարկայական քայլեր ձեռնարկել երկու երկրների մաքսային մարմինների միջեւ համագործակցությունն առավել բարենպաստ դարձնելու ուղղությամբ, մասնավորապես, հետբացթողումային հսկողության մասով:

Դավիթ Անանյանն առաջարկել է Հայաստանի եւ Արաբական Միացյալ Էմիրությունների միջկառավարական հանձնաժողովի շրջանակում քննարկել երկու երկրների հարկային եւ մաքսային մարմինների միջեւ տեղեկատվության փոխանակման նոր հարթակ ստեղծելու նպատակահարմարությունը: