Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ խորհրդարանական քաղաքական ուժերի միջեւ ստորագրված հուշագիրը պետք է հստակ ցույց տա, թե ինչի մասին է փաստաթուղթը: Այս մասին հոկտեմբերի 8-ին Ազգային ժողովում ավանդական ճեպազրույցների ժամանակ հայտարարեց ՀՅԴ-ից պատգամավոր Սպարտակ Սեյրանյանը:

Նրա խոսքով տվյալ հուշագիրը չի կարող բաղկացած լինել միայն մեկ կետից, այլ պետք է բովանդակալից լինի:

 Պատգամավորը նկատեց, որ Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունները, ըստ էության, այնքան էլ քաղաքային ընտրություններ չէին, քանի որ դրանք հասարակական կարծիքի համար էին անցկացվում՝ պարզելու թե արդյոք նրանք աջակցում են Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացմանը, թե ոչ:

«Եվ եթե մեզ նախապես զգուշացնեին այն մասին, որ ընտրությունների փոխարեն փոքր հանրաքվե է անցկացվում, ապա մենք էլ դրան ինչպես հարկն է կպատրաստվեինք: Արդյունքում պարզվեց, որ այս «հանրաքվեն» անցկացվում է միայն մեկ հարցի լուծման համար՝ լուծարել խորհրդարանը, թե ոչ», - ասաց Սեյրանյանը: