Հարավաֆրիկյան Յոհանեսբուրգ մարզում թեթեւ շարժիչով ինքնաթիռի վթարի հետեւանքով երկու մարդ է զոհվել՝ տեղեկացնում է News24-ը։
Դեպքը տեղի է ունեցել երկուշաբթի առավոտյան։ Ինքնաթիռը կործանվել է բնակավայրում։ Տեղեկացվում է, որ զոհվածներից մեկը օդաչու է, մյուսը՝ այգեպան։
Կատարվում է հետաքննություն՝ դեպքի պատճառը պարզելու համար։
.




























