Facebook-ը ներկայացրել է սեփական երկու սմարթ-դիսփլեյները՝ տեսազանգերի համար։ Դրանք կոչվում են Facebook Portal եւ Facebook Portal+՝ տեղեկացնում է IXBT-ը։

Դիսփլեյի տեսախցիկը 12 մեգապիքսելանոց է եւ հագեցած է արհեստական ինտելեկտով, որը հետեւում է սենյակում օգտատիրոջ շարժումներին, ունի 4 բարձրախոս եւ ձայնի ուժեղացուցիչ։

Էկրանն ավտոմատ կերպով հարմարեցնում է այնպես, որ զրույցի բոլոր մասնակիցները կադրում երեւան։ Ձայնային կառավարումը կատարվում է Amazon Alexa-ի միջոցով։.

Մեկ սեղմումով կարելի է անջատել բարձրախոսնու ձայնի ուժեղացուցիչը։ Անվտանգության համար տեսախցիկը կափարիչ ունի։ Spark AR-ի միջոցով կարելի է օգտագործել լրացուցիչ ծառայությունները, օրինակ՝ անիմացիոն դիմակներ։

Facebook Portal-ը առաջարկվում է 199 դոլարով, իսկ Portal+-ը՝ 349։ Այս պահին դրանք հասանելի են միայն ԱՄՆ-ում՝ նախնական պատվերով։ Մատակարարումները կսկսվեն նոյեմբերին։