Instagram սոցցանցում սկսել են վիրավորական կոնտենտ փնտրել։ Այդ մասին պատմել է ընկերության նոր ղեկավար Ադամ Մոսերին՝ տեղեկացնում է РГ-ն։
Մեխանիկական ուսուցման շնորհիվ «արհեստական ինտելեկտը»՝ նեյրոցանցը, կպատճենի լուսանկարները՝ ծաղրանք եւ վիրավորանք հայտնաբերելու համար։
Նեյրոցանցը կասկածելի լուսանկարները կուղարկի Instagram-ի աշխատանքը վերահսկողներին։
«Instagram-ում ծաղրը, վիրավորանքը եւ հետապնդումները տեղ չունեն»,- հայտարարել է Մոսերին։
Առայժմ նեյրոցանցը ընդունակ է խախտումներ հայտնաբերել միայն լուսանկարների վրա։ Հետագայում արհեստական ինտելեկտին կսովորեցնեն ստուգել տեսանյութերը եւ նույնիսկ՝ «պատմությունները»։




























