ԱԺ պատգամավոր Արմեն Մխիթարյանի կյանքին ոչինչ չի սպառնում: Հուլիսի 2-ին պատգամավորին սրտի անոթների խցանում ախտորոշմամբ տեղափոխել էին «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոն: News.am-ի տեղեկություններով, Մխիթարյանը հիվանդանոց տեղափոխվելուց եղել է ծայրաստիճան ծանր վիճակում: Երեկ արդեն Արմեն Մխիթարյանին դուրս են գրել հիվանդանոցից: «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնից NEWS.am-ին տեղեկացրին, որ նրա սրտի անոթներին 2 ստենդ են տեղադրել, բժիշկները գտել են, որ նրա կյանքին այլեւս ոչինչ չի սպառնում եւ դուրս են գրել հիվանդանոցից:

Տեղադրություն




























