Լեռնային Ղարաբաղի իշխանությունները մերժել են ազատամարտիկ, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանի դիմումը՝ քաղաքացիություն շնորհելու խնդրանքով:
Հիշեցնենք, որ 2004 թվականից ի վեր Ժիրայր Սեֆիլյանը նույն հարցով գրեթե ամեն տարի դիմում էր ՀՀ իշխանություններին եւ անփոփոխ մերժում ստանում: Այս տարվա հունիսին Սեֆիլյանը դիմել է Լեռնային Ղարաբաղի իշխանություններին եւ կրկին մերժում է ստացել:
«Հաշվի առնելով, որ Ղարաբաղում դեռեւս ընդունված չէ երկքաղաքացիության մասին օրենքը, հետեւաբար դա է, իհարկե, խոչընդոտ հանդիսանում», — մերժումը հիմնավորել է Լեռնային Ղարաբաղի նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը եւ հավելել, թե օրենքը ընդունվելուց հետո հարցը կրկին կքննարկվի:
Նշենք, որ Սեֆիլյանը արցախյան պատերազմի անվանի հրամանատարներից է եւ զգալի ավանդ ունի ԼՂՀ պաշտպանության բանակի կայացման գործում:




























