Yahoo! Ամերիկյան ընկերությունը համաձայնել է 50 մլն դոլար վճարել 200 մլն օգտատերերի համար, որոնք տուժել են փոստային ծառայության վրա հաքերային հարձակումներից՝ տեղեկացնում է Associated Press-ը։

Ինչպես նաեւ՝ ընկերությունն իր հաճախորդներին վճարային տվյալների պաշտպանության AllClear ծրագրից երկու տարի անվճար օգտվելու հնարավորություն կընձեռի։

2013թ․ հաքերները ձեռք էին բերել Yahoo!-ի օգտատերերի տվյալները, այդ թվում՝ գաղտնաբառեր, ծննդյան ամսաթվեր։ Ընկերությունն այս մասին խոստովանեց միայն 2016թ․ դեկտեմբերին։

2017թ․ ամռանը Verizon հեռակոմունիկացիոն ընկերությունը ձեռք բերեց Yahoo!-ին։ Հաքերային գրոհի պատճառով գործարքն արժեցավ 4,48 մլրդ դոլար՝ 350 միլիոն դոլարով պակաս, քան պայմանավորվել էին։