WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը պատրաստ է հանձնվել բրիտանական իշխանություններին, եթե Միացյալ Թագավորությունից գրավոր հաղորդագրություն ստանա այն մասին, որ իրեն չեն արտահանձնի՝ տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Էկվադորում Ասանժի փաստաբան Կառլոս Պովեդային։
«Այս պայմանը պետք է գրավոր տեսք ունենա, ինչպես երկրների (Էկվադորի եւ Մեծ Բրիտանիայի) միջեւ համաձայնագիրը, որում ասվում է, որ չի լինի արտահանձնում՝ ոչ ԱՄՆ-ին, ոչ երրորդ երկրի․․․ Եթե այդ պայմանը կատարվի, ապա Ասանժը կկանգնի բրիտանական արդարադատության առջեւ»,- հայտարարել է Պովեդան։




























