Աֆղանստանի կենտրոնական շրջանում պայթյունի հետեւանքով զոհվել է 5 մարդ, 12-ը՝ վիրավորվել, հայտնում է TOLOnews-ը:

Ըստ պաշտոնական տեղեկությունների՝ Վարդակ նահանգում ականապատված ավտոմեքենա է պայթել:

Հիշեցնենք, որ այսօր Քանդահար նահանգի հարավային հատվածում խորհրդարանական ընտրություններ են ընթանում, որոնք մեկ շաբաթ առաջ հետաձգվել էին հարձակման պատճառով, որի հետեւանքով զոհվել էր տեղական ոստիկանության ղեկավարը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ հոկտեմբերի 20-ին եւ 21-ին Աֆղանստանում անցկացվող խորհրդարանական ընտրությունների ընթացքում շուրջ 200 հարձակման հետեւանքով զոհվել է մոտ 50 մարդ: