Կոսովոյի խարհրդարանը կողմ է քվեարկել սեփական բանակի ստեղծմանը։ Սպառազինություն և տեխնիկա գնելու համար տեղի իշխանությունները պատրաստ են երեք տարվա համար մինչև 300 մլն եվրո ծախսել, փոխանցում է «ՌԲԿ»-ն՝ վկայակոչելով խորվաթական Večernji list թերթը։  

Չնայած միջազգային հանրության մի հատվածի եւ Բելգրադի դիմադրությանը՝ Կոսովոյի խորհրդարանը առաջին ընթերցմամբ կողմ է քվեարկել բանակի ստեղծման մասին օրենքին: Մասնավորապես, պատգամավորները հավանություն են տվել Կոսովոյի անվտանգության ուժերի լիազորությունների ամրապնդմանը՝ դրանք դարձնելով լիարժեք զինված ուժեր: Այն, ըստ տեղական իշխանությունների որոշման, կազմված կլինեն 5 հազար զինվորներից:

Vecernji list-ի փոխանցմամբ՝ Կոսովոյի անվտանգության ուժերը առ այսօր սահմանափակ թվով առաքելությունների են ներգրավված եղել: Օրինակ, Կոսովոյի ամբողջականության ու ինքնիշխանության պահպանումը մինչ օրս եղել է բացառապես ՆԱՏՕ-ի հովանու ներքո գործող միջազգային ուժերի խնդիրը: