Գերմանիայի կանցլեր Անգելա մերկելը պատրաստ է հրաժարվել Քրիստոնեա-դեմոկրատական միության նախագահի պաշտոնից: Այս մասին Մերկելը հոկտեմբերի 29-ին հայտարարել է իր ղեկավարած կուսակցության նախագահության նիստի ժամանակ, որն անցկացվել է Բեռլինում:
Այս հաղորդագրությանը նախորդել էր քրիստոենա-դեմոկրատների հերթական անհաջող արդյունքը դաշնային հողերի ընտրություններում: Կիրակի Հեսեն դաշնային հողերի լանդթագի ընտրություններում ՔԴՄ-ն ստացել էր քվեների ընդամենը 27 տոկոսը՝ նախորդ ընտրությունների համեմատ կորցնելով 11 տոկոսայկին կետ, հայտնում է «Գերմանական ալիքը»:
Քրիստոնեա-դեմոկրատների համագումարը, որում կվերընտրվի կուսակցական ղեկավարությունը, տեղի կունենա դեկտեմբերի սկզբին:




























