ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է ամերիկյան քաղաքացիություն ստանալու իրավունքից զրկել քաղաքացի չհամարվող կամ ապօրինի միգրանտների ԱՄՆ տարածքում ծնված երեխաներին: Նա հայտնել է, որ պատրաստվում է համապատասխան հրաման ստորագրել:

«Մենք աշխարհում միակ երկիրն ենք, որտեղ մարդիկ գալիս են, երեխա ունենում, եւ այդ երեխան փաստացի համարվում է ԱՄՆ քաղաքացի բոլոր առավելություններով հանդերձ: Սա ծիծաղելի է: Սա պետք է դադարեցնել»,- «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ ասել է Թրամփը: 

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ նախագահի վարչակազմը ծրագրում է խստացնել ամերիկյան քաղաքացիություն եւ օրինական միգրանտների համար գրին քարտ ատանալու պայմանները: