Թուրքիայի եւ ԱՄՆ-ի զինվորները կարող են երեքշաբթի կամ չորեքշաբթի Սիրիական Մանբիջիի համատեղ պահպանությունը սկսել: Այս մասին հայտարարել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Մենք ավարտել ենք ուսուցման փուլը եւ այսօր-վաղը կսկսվի համատեղ պահպանությունը», - Haberturk-ը մեջբերում է նախարարին: Աքարը նաեւ նշել է, որ «Մանբիջում առաջադրանքների կատարումից հետո Թուրքիայի աշխատանքի հաջորդ փուլը կլինի Եփրատի արեւելքը» եւ այնտեղ ահաբեկչական թիրախների ոչնչացումը»:

Սեպտեմբերին պարզ դարձավ, որ Թուրքիայի կողմից ԱՄՆ-ի զինվորականների հետ Մանբիջի մոտակա շրջանի պահպանության համար աշխատանքը համարյա ավարտվել է:

Հունիսի 14-ին Թուրքիայի Գլխավոր շտաբը հաղորդել էր, որ թուրք եւ ամերիկացի զինվորականները հունիսի 12-13-ը Շտուտգարտում կայացած բանակցություններում համաձայնության են եկել «Ազգային ինքնապաշտպանական ուժեր» քրդական կազմավորումների դուրս բերման գործողությունների ծրագրի վերաբերյալ: Սիրիայի այս տարածաշրջանը մի քանի տարի շարունակ Անկարայի եւ Վաշինգթոնի միջեւ վիճաբանության թեմա է դարձել:

2016-ին ԱՄՆ-ն խոստացել էր, որ «Ազգային ինքնապաշտպանական ուժեր» քրդական կազմավորումների բոլոր զինյալները, որոնք մտնում  են Ժողովրդավարական Սիրիայի կոալիցիայի ուժերի կազմում, կհեռանան  այս բնակաբայրից եւ Մանբիջի ազատագրումից հետո կանցնեն Եփրատ գետի արեւելյան ափ:

Անկարան վախենում է, որ «Ազգային ինքնապաշտպանական ուժեր» քրդական կազմավորումների ջոկատները, որոնք Թուրքիան ահաբեկչական կազմակերպություն է համարում,  կարող են վերահսկել երկու երկրների սահմաններում գտնվող  բազմակլիոմետրանոց գոտին: