Պենտագոնը 5 200 զինվորականներ կտեղակայի ԱՄՆ-ի հարավարեւմտյան սահմանին՝ կապված միգրանտների ներթափանցումն արգելելու Դոնալդ Թրամփի մտադրության հետ։

Միգրանտների երկու քարավան դեռեւս գտնվում է Մեքսիկայի հետ սահմանից հարյուրավոր մղոն հեռավորության վրա։ Թրամփը ջանքեր է գործադրում նրանց ներթափանցումը ԱՄՆ թույլ չտալու համար։

Ավելի վաղ հայտնել էին, որ ԱՄՆ նախագահն ուզում է չեղարկել միգրանտների՝ ԱՄՆ-ում ծնված երեխաներին քաղաքացիություն շնորհելու մասին օրենքը։