Այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը միջոցներ է ձեռնարկել, որպեսզի միկրոպրոցեսորներ արտադրաղ չինական ընկերությանն արգելի ամերիկյան մատակարարներից դրանց մասերի գնումը, Չինաստանի առեւտրի նախարարությունն ԱՄՆ-ին կոչ է արել «դադարեցնել ոչ ճիշտ գործողությունները»՝ տեղեկացնում է Reuters-ը։

Չինաստանը հանդես է գալիս այն բանի դեմ, որ ԱՄՆ-ը միջամտում է միջազգային առեւտրին եւ չարաշահում է ներկրման վերահսկողության միջոցները՝ հավելել է նախարարությունը։

ԱՄՆ առեւտրի նախարարությունը հայտարարել է, որ Fujian Jinhua Integrated Circuit Co Ltd-ին ներառել է այն ընկերությունների ցուցակում, որոնք չեն կարող ծրագրեր, տեխնոլոգիական ապրանքներ եւ մասեր գնել ԱՄՆ ընկերություններից։