Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն  ու  Բելառուսի անվտանգության խորհրդի պետական քարտուղար Ստանիսլավ Զասը Մինսկում ստորագրել են 2019-2020 թվականների համագործակցության պլանը։ Այս մասին NEWS.am–ին հայտնում են ՀՀ անվտանգության Խորհրդի գրասենյակից։

Հանդիպման ընթացքում քննարկվել են անվտանգության ոլորտում երկկողմ համագործակցության հարցեր։