ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առեւտրային եւ Հյուսիսային Կորեայի հարցերի շուրջ «շատ լավ» հեռախոսազրույց է ունեցել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ցզինպինի հետ, եւ իրենք ծրագրում են հանդիպել G-20-ի առաջիկա գագաթաժողովում։
«Հենց նոր երկար եւ շատ լավ հեռախոսազրույց ունեցա նախագահ Սի Ցզինպինի հետ։ Մենք շատ հարցերի մասին խոսեցինք՝ հատուկ ուշադրաության արժանացնելով առեւտրային հարցը։ Այս քննարկումները լավ անցան, նախատեսված են հանդիպումներ Արգենտինայում «Մեծ քսանյակի» (գագաթաժողովի) շրջանակներում, ինչպես նաեւ՝ լավ քննարկում էր Հյուսիսային Կորեայի հարցով»,- Twitter-ում գրել է Թրամփը։




























