Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը հուսով է, որ Պեկինը եւ Վաշինգտոնը կարող են կայուն եւ առողջ հարաբերություններ զարգացնել։
Իր ամերիկյան գործընկեր Դոնալդ Թրամփի հետ զրույցից հետո Սի Ցզինպինը նշել է, որ ինքն ու Թրամփը հուսով են ընդլայնել երկկողմ առեւտրային համագործակցությունը՝ տեղեկացնում է Reuters-ը՝ վկայակոչելով չինական ԶԼՄ-ներին։
Ավելի վաղ Թրամփն իր Twitter-ում գրել էր, որ Ցզինպինի հետ «շատ լավ» հեռախոսազրույց է ունեցել, եւ հայտնել էր, որ պատրաստվում է նրա հետ հանդիպել G-20-ի առաջիկա գագաթաժողովում։




























