53-ամյա կինը, Արիզոնայի անապատում 6 օր առանց սննդի եւ ջրի անցկացնելով, ողջ է մնացել այն բանից հետո, երբ մայրուղու ամայի հատվածում մեքենան ձորն է ընկել։
USA.one-ը հաղորդում է, որ կինը, ում անունը չի նշվում, կորցրել է ավտոմեքենայի կառավարումը, եւ ընկել է 15 մետրանոց ձորի մեջ։
Նա այդ վթարից լրջորեն տուժել է։ Կինը միայն մի փոքր ջուր է ունեցել, սնվել է խոտով, քնել է ջարդուխուրդ եղած ավտոմեքենայում, քանի որ շատ թույլ է եղել օգնություն փնտրելու համար։ Բջջային կապ այդ տեղանքում չի եղել։
6 օր հետո նա հասկացել է, որ եթե չփորձի մարդկանց գտնել, այդտեղ կմահանա։ Կնոջը հաջողվել է սողալով կես կիլոմետր անցնել, երբ նրան գտել են մոտակա ռանչոյի աշխատողները։ Կինը ջրազրկված է եղել, կողոսկրերը՝ կոտրված, իսկ ուսը՝ դուրս ընկած։ տուժածին ուղղաթիռով տեղափոխել են հիվանդանոց։ Նրա կյանքին վտանգ չի սպառնում։




























