Վաշինգտոնը ոսկու արտահանման խափանմանն ուղղված նոր միջոցներով ուժեղացրել է Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի վրա ճնշումը։ Այս մասին հայտարարել է ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ նախագահի խորհրդական Ջոն Բոլթոնը՝ տեղեկացնում է Reuters-ը։

Բոլթոնը խոստացել է, որ Թրամփի վարչակազմը կոշտ դիրքորոշում կդրսեւորի «դիկտատորների ու բռնակալների հանդեպ մեր ափերի մոտ» եւ նշել է Կուբային, Նիկարագուային։ Ըստ նրա՝ Թրամփը ստորագրել է հրաման, որով ամերիկացիներին արգելել է գործարքներ կնքել Վենեսուելայի ոսկին վաճառող ձեռնարկությունների եւ անհատների հետ։