Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Վաշինգտոնի բարձրաստիճան պաշտոնյաներին խնդրել է շարունակել Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մոհամմեդ Բին Սալմանին աջակցությունը՝ տեղեկացնում է Washington Post-ը։
Հոդվածում նշվում է, որ Նեթանյահուն արքայազնին անվանել է «ռազմավարական դաշնակից» Մերձավոր Արեւելքում։ Նման հաղորդագրություն Սպիտակ տուն ուղարկել է նաեւ Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ Ալ Սիսին։
Սաուդցի հայտնի լրագրող Ջամալ Խաշոգջին հոկտեմբերի 2-ին փաստաթղթեր վավերացնելու համար մտել էր Թուրքիայում Սաուդյան Արաբիայի հյուպատոսություն եւ անհետացել։ Կարծիք կա, որ նրան այնտեղ սպանել են՝ Էր Ռիադի դեմ քննադատական հոդվածներ գրելու համար։ Սաուդյան Արաբիան սկզբում այդ ամենը հերքում էր՝ պնդելով, որ լրագրողը հյուպատոսությունից դուրս գալուց հետո է անհետացել, սակայն այժմ ընդունում է, որ լրագրողը սպանվել է, սակայն՝ «պատահաբար»։ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ դա մանրամասն կազմակերպված սպանություն է եղել։ Նշենք, որ Խաշոգջիի մարմինը դեռեւս չի գտնվել։




























