Երևանում նոյեմբերի 1-ին տեղի է ունեցել մահվան ելքով վրաերթ՝ հայտնում է Shamshyan.com-ը։ Երևանի բնակիչ, 26-ամյա Էդգար Շախիկյանը Porsche Cayenne մակնիշի ավտոմեքենայով Ագաթանգեղոս և Խորենացի փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել ճանապարհը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին, որը մոտ 15 մետր շպրտվել է և տեղում մահացել: Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է ոստիկանություն:  Քննչական բաժինը պարզում է մահացածի ինքնությունը: Վարորդը ենթարկվել է բժշկական փորձաքննության, պարզվել է, որ նա եղել է սթափ: