Ստամբուլի բնակչության մեջ բողոքի մեծ ալիք է բարձրացել նոր օդանավակայան հասնելու խնդրի հետ կապված։
Թուրքական Cumhuriyet–ի փոխանցմամբ՝ նոր օդանավակայն գնացող մետրո չկա, ամենամոտ հասնող ավտոբուսը վերջին կանգառից մինչեւ օդանավակայան 15 կմ է, իսկ տաքսու արժեքն է 200–ից 250 լիր է կազմում։
Նշվում է, որ Ստամբուլից Թուրքիայի մի շարք քաղաքներ օդանավով կարելի է մեկնել ավելի մատչելի, քան մինչեւ օդանավակայան տաքսու վարձը։
Նշենք, որ օրեր առաջ բացվեց Ստամբուլի 3–րդ օդանավակայանը, որը վերջնական շինարարությունից հետո դառնալու է աշխարհի ամենամեծ օդանավակայանը։




























