Անգլիական Սուրեյ կոմսությունում խոշոր փչովի բլուրների անկումից հետո 8 երեխա «լուրջ վնասվածքներ» են ստացել, փոխանցում է Sky News-ը։
Ինչպես հայտնել են ոստիկանությունում, միջադեպը տեղի է ունեցել նախօրեին տեղական ժամանակով ժամը 19։30-ին Ուոքինգ պարկում։
Շուրջ 12 000 մարդ հավաքվել էին այգում հրավառության շոու դիտելու, սակայն դեպքից հետո շոուն չեղարկվել է, իսկ այգում գտնվող մարդիկ տարհանվել են օդային շտապօգնության վայրէջքի նպատակով։
Երեխաները տեղափոխվել են վնասվածքաբանության կենտրոններ, նրանց վիճակի մասին տեղեկություններ դեռ չկան։




























