Պրոտեկցիոնիստական առեւտրային քաղաքականությունը եւ սակագների բարձրացումը բացասաբար կանդրադառնան համաշխարհային տնտեսության աճի հեռանկարների եւ ներդրողների վստահության վրա: Երկուշաբթի Շանհայում առաջին միջազգային ներմուծման ցուցահանդեսի բացման արարողության ժամանակ հայտարարել է Համաշխարհային բանկի  տնօրեն Ջիմ Յոն Կիմը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

«Վերջին շրջանում առեւտրային գլոբալացումը դանդաղեցրել է արագությունը եւ վերջին մի քանի տարիներին, մենք նկատում ենք պրոտեկցիոնիզմի արագ վերադարձը, սակագնային էսկալացիան բացասաբար կանդրադառնա համաշխարհային տնտեսության աճի հեռանկարների վրա, կդանդաղեցնի աղքատության մակարդակի նվազեցման տեմպերը»,- ասել է Ջիմ Յոն Կիմը:

Նրա խոսքով,  «պրոտեկցիոնիստական առեւտրային քաղաքականությունը կարող է հանգեցնել շղթայական ռեակցիայի, եթե շատ երկրներ համանման միջոցներ կիրառեն»:

«Համաշխարհային տնտեսության վերականգնումը կառուցվում է ներդրումների վրա, կա իրական վտանգ, որ բիզնեսը կորոշոի սպասել, մինչ իրավիճակն ավելի հստակ դառնա, նախքան նոր ծրագրերին մասնակցելը», - հավելել է նա:

Շանհաում առաջին ներկրման ցուցահանդեսը (China International Import Expo) բացվել է երկուշաբթի եւ կտեւի մինչեւ նոյեմբերի 10-ը, դրան մասնակցում են աշխարհի 130 երկրներից եւ տարածաշրջաններից ավելի քան 2.8 հազար ընկերություններ:

Ռուսական ընկերությունները ներկայացված են 5 ոլորտային գոտիներում՝ սննդամթերքներ եւ գյուղատնտեսական ապրաքններ, բարձր տեխնոլոգիական սարքավորումներ, բժշկական սարքավորումներ եւ ապրանքներ, ծառայությունների ոլորտ, սպառողական ապրանքներ: