Ասֆալտին փռելու գործընթացը շարունակվում է: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 6-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը:
«Իհարկե շարունակվում է: Ով չի կարողանում օրենքի սահմաններում լինել, լինում են էդպիսի գործընթացներ: Նախկինում էլ են եղել, այսօր էլ, վաղն էլ են լինելու»,-ասաց ՀՀ ոստիկանապետը՝ հավելելով, որ օլիգարխներն ու նրանց թիկնապահներն ավելի շատ օրինապահ են դարձել:
Հիշեցնենք, որ դեռեւս Երեւանի ավագանու ընտրությունների ժամանակ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ հանձնարարել է ոստիկանությունն ու ԱԱԾ-ին օլիգարխներին ու նրանց թիկնապահներին, որոնք ավտոշարասյունով են երթեւեկում, «փռել ասֆալտին»:


























