Իտալիայի Ջենովա քաղաքում բռնագրավել են վերջին 20 տարիների ընթացքում հերոինի ամենամեծ խմբաքանակը, հաղորդում է«ՌԻԱ Նովոստին»:
Հաղորդվում է, որ իրավապահ մարմինների աշխատակիցները 270 կգ թմրանյութ են առգրավվել:
Իտալիայի ոստիկանության տվյալներով, հերոինը թաքցրել էին Իրանից ժամանած բեռնարկղերի մեջ:
Նշվում է, որ միջադեպի հետ կապված Նիդերլանդներում երկու մարդ է ձերբակալվել: Ընդգծվում է նաեւ, որ Շվեյցարիայի, Ֆրանսիայի, Բելգիայի եւ Նիդերլանդների իրավապահ մարմինները ներգրավված են հետաքննությանը:




























