ԱՎԾ տվյալների համաձայն Հայաստանում աշխատանքային ռեսուրսները կազմում են մոտ 2 մլն մարդ։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Վարչապետի խորհրդական Արտակ Մանուկյանը։

«Տնտեսապես ակտիվ բնակչությունը կազմում է մոտ 1.2 մլն մարդ, որից զբաղված են մոտ 1 մլն մարդ։ 1 մլն զբաղվածներից 240 հազարը զբաղված են պետական հատվածում, իսկ 340 հազարը՝ գյուղացիական տնտեսություններ»,-գրել է նա։

Հիշեցնենք, որ օրերս ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Աստանայում հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ նշել էր, որ Հայաստանում 350 հազար աշխատողները ճռռում են, որ պահեն 800 հազար մարդու։