ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ելիսեյան պալատում ճաշի ժամանակ մի շարք առանցքային հարցեր է քննարկել Ռուսաստանի եւ Ֆրանիսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի ու Էմանուել Մակրոնի եւ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ, հայտնել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսը, փոխանցում է CNN-ը:

Նրա խոսքով՝ առաջնորդները մեծ թվով հարցեր են քննարկել, այդ թվում ՄՓՀՀ մասին պայմանագիրը, Սիրիայի, առեւտրի, Սաուդյան Արաբիայի իրավիճակի հարցերը, պատժամիջոցները, Աֆղանստանի, Չինաստանի եւ Հյուսիսային Կորեայի հետ կապված հարցերը»,- ասել է Սանդերսը՝ հավելելով, որ տեղի են ունեցել «շատ լավ եւ արդյունավետ բանավեճեր»: