ՀԱՄԱՍ շարժման ներկայացուցիչ Աբու Ուբեյդան հայտարարել է, որ Գազայի հատվածում ռազմական գործողության շարունակման դեպքում գնդակոծության կենթարկվեն Իսրայելում բնակելի շենքերը, հայտնում է Associated Press-ը:

Նրա խոսքով՝ կգնդակոծվեն Աշդոդ եւ Բեեր Շեւա քաղաքները: Նա շեշտել է, որ Աշկելոն քաղաքը գտնվում է հրթիռների խոցման շառավղում, որոնք նրան հարվածներ են հասցնում ի պատասխան Գազայի հատվածի ռմբակոծումների: