Նավթի համաշխարհային գները նվազում են: Այս մասին վկայում են սակարկությունների տվյալները:

WTI տեսակի նավթի դեկտեմբերյան ֆյուչերսներն էժանացել են 0,44 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց կազմելով 56 դոլար, փոխանցում է RT:

Brent տեսակի նավթի ֆյուչերսները՝ հունվարյան մատակարարումներով նվազել են 0,33 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց հասնելով մինչեւ 65,90 դոլարի: