Թեեւ Instagram-ի օգտատերերը ինչ-որ ժամանակ կարողացել են իրենց գաղտնաբառը տեսնել հասցեի տողում, այն ուրիշների համար փակ է եղել։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին ասել են ընկերության մամուլի ծառայությունից։

Ավելի վաղ ԶԼՄ-ները գրել էին, որ համակարգային սխալի պատճառով Instagram-ի գաղտնաբառերը կարող էին հասանելի լինել բոլորին։

«Օգտատերերը «Ներբեռնել ձեր տվյալները» գործառույթի օգտագործման ժամանակ հասցեի տողում կարող էին տեսնել իրենց գաղտնաբառը։ Գաղտնաբառի մասին տեղեկատվությունը ոչ մեկի համար չի բացվել, եւ մենք փոփոխություններ ենք արել, որ նման բան չկրկնվի»,- ասել է Instagram-ի ներկայացուցիչը։