Աշխատանքներ են տարվում մայրաքաղաքի տոնական ձևավորումը կազմակերպելու այնպես, որ չսահմանափակվի ճանապարհային երթևեկության կազմակերպման տեխնիկական միջոցների տեսանելիությունը:
Այս մասին հայտարարել է ՀՀ Ոստիկանությունը՝ պարզաբանելով մամուլի տեղեկությունը, թե ամանորի տոնական զարդարանքներ են դրվել ճանապարհային նշանների վրա:
«Հայտնում ենք, որ ճանապարհային ոստիկանության և Երևանի քաղաքապետարանի համապատասխան ծառայության միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն մայրաքաղաքում տոնական օրերի նախապատրաստական աշխատանքներն իրականացնելու վերաբերյալ»,- ասված է Ոստիկանության հաղորդագրության մեջ:




























