ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ վարչության ներկայացուցիչները նոյեմբերի 27-ից 29-ը Մոսկվայում` ՀԱՊԿ Միացյալ շտաբում, մասնակցում են ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի օպերատիվ ծավալման պլանի փաստաթղթերի քննարկմանը եւ ճշտմանը նվիրված աշխատանքային հանդիպմանը:
ՊՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ բացի այդ, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի ռազմական հաղորդակցությունների բաժնի պետի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 28-ից 29-ը Մոսկվայում մասնակցելու է ՀԱՊԿ անդամ պետությունների երկաթուղային գծերի տեխնիկական քողարկման միասնական համակարգի ստեղծման միջպետական աշխատանքային խմբի անդրանիկ նիստին:





























