Այսօր Երեւանում ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը հանդիպել է  Սեւծովյան առեւտրի եւ զարգացման բանկի խորհրդի նախագահ, բանկի նախագահ Դմիտրի Պանկինին: Կայացած խորհրդակցության ընթացքում քննարկվել են Սեւծովյան առեւտրի եւ զարգացման բանկի Հայաստանում իրականացվող ներդրումային ծրագրերի ընթացքը,  համագործակցության ընդլայնման եւ զարգացման հնարավորություններն ու ուղիները:  

Նշենք, որ Սեւծովյան առեւտրի եւ զարգացման բանկը միջազգային ֆինանսական կազմակերպություն է, որն աջակցում է Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության անդամ 11 երկրների տնտեսական զարգացմանը եւ տարածաշրջանային համագործակցությանը հիմնականում վարկերի տրամադրման, երաշխիքների թողարկման եւ բաժնային ներդրումների միջոցով: Հայաստանի Հանրապետությունում Սեւծովյան առեւտրի եւ զարգացման բանկի ներդրումները սույն թվականի հոկտեմբերի 31-ի դրությամբ կազմել են 226.6 մլն  Եվրո: