Շիրակի մարզի Աշոցք գյուղում ձյուն է տեղում, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության լրատվական ծառայությունից տեղեկանում է NEWS.am-ը։ Նախարարությունը նաև հայտնում է, որ նոյեմբերի 27-ին ժամը 20:00-ի դրությամբ Հայաստանի ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Վարորդներին խորհուրդ է տրվում մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Վրաստանի ՆԳՆ ԱԻ գործակալությունից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:




























