Ավստրալիայի Քվինսլենդ նահանգի իշխանությունները անտառային հրդեհի հետեւանքով 8 հազար մարդու են տարհանում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով ABC հեռուստաալիքին:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ շաբաթ օրվանից սկսած անտառային հրդեհների մակերեսը արդեն հասել է 20 հազար հեկտարի, շատ տներ ավերվել են: Իշխանությունները հայտարարել են, որ այլեւս չեն կարող երաշխավորել բնակիչների անվտանգությունը, որոնք չեն ցանկանում տարհանվել: Նշվում է, որ որոշ տարածքներից անհնար է իրականացնել տարհանումը:

Հեռուստաալիքի տվյաներով անհապաղ հանձնարարվել է տարհանել Գրեյսմիր քաղաքի բնակիչներին, որին մոտենում է հրդեհը:

Ութ ինքնաթիռներ ներգրավված են հրդեհների դեմ պայքարում, այդ թվում`մեծ հրշեջային ինքնաթիռ, որը  կարող է 15 հազար լիտր ջուր թափել: