Ֆրանսիայի հարավում հինգշաբթի առավոտյան LCL բանկում գտնվող կինը սպառնում է պայթեցնել ֆինանսական հաստատությունը, հաղորդում է Figaro-ն:

Հաղորդվում է, որ դեպքի վայրում՝ Ալես կոմմունայում, իրավապահներ են աշխատում:

«Տեղական ժամանակով 10:00-ին տարածքում անվտանգության զգալի գոտի է ստեղծվել, բանկի աշխատակիցները տարհանվել են, նրանց հետ աշխատում է հոգեբանը », — նշում է թերեը:

Դեռեւս չի հաղորդվել՝ արդյոք կնոջ մոտ պայթուցիկ սարք կա եւ թե ինչն է նրան դրդել այդ քայլին: