Հետազոտությունը, որն անցկացվել է Բրիտանիայում եւ թեսթավորել է Mcdonald's ցանցի էկրանները ութ տարբեր ռեստորաններում, ցույց է տվել, որ սենսորային էկրաններից յուրաքանչյուրը պարունակում է կեղտի մանրէներ, որոնք առկա են մարդու կղանքի մեջ՝ տեղեկացնում է Daily Mail-ը։

Լոնդոնի համալսարանի հետազոտողներն ասում են, որ մանրէները էկրաններին մի քանի օր կարող են մնալ։ Ավագ դասախոս Փոլ Մատավելեն նշել է, որ սենսորային էկրանների մաքրությանն այնքան էլ խստորեն չեն հետեւում։

«Մենք բոլորս զարմացած էինք, թե որքան աղիքային եւ կղանքային մանրէներ կային սենսորային էկրաններին»,- ասել է բժիշկ Նատալին։

Որոշ էկրանների վրա հայտնաբերվել են ուրիշ, առավել վտանգավոր մանրէներ՝ լիստերիա եւ ստաֆիլակոկ, վերջինս շատ վարակիչ է։

Mcdonald's-ի ներկայացուցիչը Daily Mail-ին ասել է, թե սենսորային էկրանները «օրվա ընթացքում հաճախ են մաքրվում»։

«Մեր բոլոր ռեստորանները հաճախորդներին եւս ուտելուց առաջ ձեռքերը լվանալու հնարավորություն են տալիս»,- ասել են ընկերությունում։