Էյբիսիդիա (Abcde) Ռեդֆորդը հայտնի է դարձել այն բանից հետո, երբ նրա մայրը սոցցանցերում բողոքել է, թե օդանավակայանի աշխատակիցները ծիծաղել են իր աղջկա անվան վրա՝ տեղեկացնում է ABC7-ը։
Նրանք նկարել են աղջկա փաստաթղթի այն էջը, որտեղ անունն է, եւ տեղադրել են սոցցանցում։
Աղջկա անունը կազմված է անգլիական այբուբենի առաջին հինգ տառերից։ Սոցցանցերի օգտատերերը քննադատել են մորը, ով փչացրել է դստեր կյանքը՝ նրան այդպիսի անիմաստ անուն տալով։ «Պատկերացրեք մոր մտքերի շղթան, երբ նա անուն ընտրելիս է եղել»,- գրել է օգտատերերից մեկը։




























