ԱՄՆ Սպիտակ տան մամուլի ծառայությունը հայտնում է երկրի 41-րդ նախագահ Ջորջ Բուշ-ավագի մահվան կապակցությամբ մեկօրյա ազգային սուգ հայտարարելու նախագահ Դոնալդ Թրամփի մտադրության մասին՝ տեղեկացնում է МК-ն։շ

Տարածված տեղեկատվության համաձայն՝ սուգը կհայտարարվի դեկտեմբերի 5-ին։

Հայտնում են նաեւ, որ ԱՄՆ նախագահն ու առաջին տիկինը ներկա կլինեն հուղարկավորությանը, որը կկայանա Վաշինգթոնում։