Դեղին ժիլետներով մոտ 300 ցուցարարներ փակել են դեպի Նիցցայի օդանավակայանի տերմինալներ տանող շրջանաձեւ խաչմերուկը՝ տեղեկացնում է Nice-Matin-ը։

Թերթի տվյալներով՝ իրավապահների հետ բանակցություններից հետո անցումը որոշ չափով բացվել է, սակայն օդանավակայանի ճանապարհին ահռելի խցանում է առաջացել։

Իր հերթին France Bleu ռադիոալիքը հայտնել է Ստրասբուրգում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի շենքի առջեւ անցկացվող պիկետի եւ Նանտ քաղաքի օդանավակայանում անցկացվող զանգվածային ցույցի մասին, որի հետեւանքով օդանավակայանի աշխատանքը ժամանակավորապես դադարեցվել է։

Վառելիքի գների բարձրացման դեմ «Դեղին ժիլետներ» շարժումը Ֆրանսիայում սկսվել է նոյեմբերի 17-ին։