Curiosity սարքի միջոցով գիտնականները հայտնաբերել են Մարսի մակերևույթին բնակտոր հիշեցնող փայլուն անհայտ առարկա, հաղորդում է The Independent-ը:

Համաձայն NASA-ի կայքում տեղադրված հայտարարությանը՝ հետազոտող Սյուզաննա Շվենցերը նշել է, որ պարզել անհայտ առարկայի ծագումը հնարավոր է միայն քիմիական անալիզի միջոցով:


Մարսագնացի վրա տեսախցիկից, սպեկտրոգրաֆից և լազերից բաղկացած ChemCam գործիքը թույլ է տալիս հիմնել քիմիական լաբորատորիա հենց տեղում: Ուշագրավ գտածոն անվանել են Little Colonsay («Փոքր Կոլոնսին» Շոտլանդիայի մոտ տեղակայված կղզի է): Հիշեցնենք, որ Curiosity մարսագնացն աշխատում է Կարմիր մոլորակում 2012 թվականի օգօոստոսից: