Ֆրանսիան կդիտարկի արտակարգ դրություն հայտարարելու հավանականությունը նոր անկարգություններ կանխարգելելու համար, որոնք շարունակվում են «դեղին բաճկոնների» բողոքի ցույցերի հետևանքով ավելի քան 10 օրերի ընթացքում, հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով կառավարության մամուլի քարտուղար Բենջամին Գրիվոյի հայտարարությունը:

Հաղորդվում է, որ մետաղաձողերով զինված դիմակավորված երիտասարդների խմբեր կազմակերպում են անկարգություններ Փարիզի փողոցներում՝ վնաս հասցնելով տրանսպորտային միջոցներին և շենքեր հրկիզելով:

«Մենք ստիպված ենք մտածել նմանատիպ միջադեպերի կանխարգելման նպատակով ձեռնարկվող միջոցառումների մասին» -հայտարարել է Գրիվոն 1radio-ին տրված հարցազրույցում:

Նա հավելել է, որ արտակարգ իրավիճակ հայտարարելու մասին քննարկումը տեղի կունենա կիրակի երկրի նախագահի, վարչապետի և ներքին գործերի նախարարի հանդիպման ընթացքում: